Վաղը Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ազգերի Լիգայի ընտրական մրցաշարում Լատվիայում վերջին հանդիպումն է անցկացնելու։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասել է, որ նախորդ հանդիպման համեմատ Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություններ կլինեն։
«Կազմին միանշանակ թարմություն է պետք, քանի որ հանդիպումները երեք օրը մեկ են։
Ամենակարեւորն այն է, որ թիմը ներքին մոտիվացիա ունի, իսկ առանց դրա արդյունքի հասնել չի կարելի։
Վաղը երկու հավաքականների համար էլ սկզբունքային հանդիպում է լինելու, քանի որ դրական արդյունքի դեպքում կմնան նույն դիվիզիոնում։ Տղաները պատրաստվում են ու դրական արդյունքի են ձգտելու։
Տեսել եմ Լատվիայի հետ մեր առաջին հանդիպումը, որում հաղթեցինք 4:1 հաշվով, ու Հյուսիսային Մակեդոնիայից նրանց կրած պարտությունը։ Լատվիայի խաղում զգալի տարբերություն կա, թիմն ավելի կարգապահ է դարձել ու սուր է գործում հարձակման գծում։ Պետք է շատ կենտրոնացած լինենք, որ դրական արդյունքի հասնենք։
26 խաղ շարունակ Հայաստանի հավաքականը սեփական դարպասն անառիկ չի պահել, ինչն իսկապես խնդիր է, ֆուտբոլիստներն էլ են մտածում այդ ցուցանիշի մասին։ Հուսով եմ՝ վաղը պաշտպանությունում ավելի ապահով կգործենք, իսկ հարձակման գծում՝ արդյունավետ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: