Ազգերի Լիգայի խմբային փուլում Լատվիայի հետ կայանալիք վերջին հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչն ասել է, որ Ֆարերյան կղզիներից Երեւանում կրած պարտությունը ծանր հարված է եղել բոլորի համար։
«Լավ է, որ Լատվիայի դեմ հանդիպումը դրանից երեք օր անց է, կփորձենք կրկին ուրախացնել մեր երկրպագուներին։
Հավաքականում շատ երիտասարդներ ունենք, ես ու մյուս փորձառու խաղացողները նրանց աջակցում ենք, քանի որ հենց նրանք են հայկական ֆուտբոլի ապագան։ Իսկ սխալներ բոլորն էլ գործում են ու ֆուտբոլի բաղկացուցիչ մասն են։
Այս խմբային փուլում երկու անգամ պարտություն կրեցինք Հյուսիսային Մակեդոնիայից ու կորցրինք խմբում առաջինը լինելու հնարավորությունը։
Ֆարերյան կղզիներին հաղթելու դեպքում կարող էինք երկրորդը լինել, բայց այսպիսի հանդիպումներ պատահում են, եւ կփորձենք առավելության հասնել Լատվիայում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: