Հունիս 18, 2025
exclusive
10209 դիտում

Ֆուտբոլային տոն սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 31-ին ֆուտբոլի Հայաստանի լրագրողների հավաքականը սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մրցեց Տավուշի մարզի թիմի հետ:

Տավուշի հավաքականում ընդգրկված էին գյուղի երիտասարդները, զինվորներ ու հոգեւորականներ՝ թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Չնայած եղանակային ոչ բարենպաստ ու ցուրտ պայամններին՝ երկու թիմերն էլ մեծ ոգեւորությամբ դուրս եկան դաշտ ու, հակառակորդի նշանառությունից ոչ շատ հեռու, Հայաստանի օրհներգի ներքո ազդարարվեց խաղի մեկնարկը:

Լարված ու անհաշտ պայքարում 2:0 հաշվով հաղթեց լրագրողների թիմը:

Խաղի ավարտին լրագրողների թիմի ավագ, Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը խոստովանեց, որ այս դեպքում թիմի համար կարեւորը ոչ թե հաղթանակն էր, այլ սահմանամերձ գյուղ այցելելն ու սահմանապահ ժողովրդի հետ շփվելը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խաղը շուրջ մեկ ամիս օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հետաձգվում էր, այդ թվում նաեւ սահմանային լարվածության աճի հետեւանքով: Շատ ուրախ ենք, որ խաղն արդեն իրականություն է: Չնայած լարված ու անհաշտ պայքարին՝ խաղը հաջողվեց»,- ասաց Ալավերդյանն ու հավելեց,- «Այս խաղով ուզում ենք ցույց տալ սահմանապահ տավուշցիներին, որ լրագրողներն իրենց կողքին են: Մենք կարող էինք խաղալ մարզկենտրոնում կամ Տավուշի այլ մարզադաշտում, ուր պայմաններն ավելի բարվոք կլինեին, բայց հանդիպման ողջ գաղափարը հենց այն էր, որ խաղն անցկացվի սահմանամերձ գյուղում: Ընտրեցինք Ներքին Կարմիրաղբյուրը, որը գտնվում է հակառակորդի անմիջական նշանառության տակ»:

«Շատ կարեւոր է նման միջոցառումներ հաճախ կազմակերպելը, ինչի արդյունքում սահմանապահ ժողովուրդը զգում է, որ  միայնակ չէ. գյուղում տեղի է ունենում առանցքային միջոցառում, որը համախմբում է գյուղացիներին»,- նշեց Տավուշի թիմի ավագ, թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

Նա նկատեց, որ այս խաղն ուշադրություն է բեւեռում նաեւ գյուղերում մարզական միջոցառումների անցկացման վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Տվյալ դեպքում տեսնում ենք, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆուտբոլի դաշտը վերանորոգման կարիք ունի: Մյուս սահմանապահ գյուղերում եւս պետք է սպորտի զարգացում լինի, համայնքային խաղեր կազմակերպվեն՝ ցույց տալու համար, որ կյանքը պայմանավորված չէ միայն կրակոցներով, մեր մասին տեղեկությունները միայն սահմանի մյուս կողմից եկող կրակոցներին հաջորդող լուրերը չեն: Մենք այստեղ  ունենք հերոսաբար ապրող ու արարող ժողովուրդ, որը չի ուզում լքել այս տարածքը, ապրում է իր առօրյայով: Մեզ մնում է աջակցել ու քաջալերել նրանց՝ զարգացնելով ու աշխուժացնելով նրանց հոգեւոր, մշակութային ու սպորտային կյանքը»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց լրագրողների թիմին՝ նախաձեռնության եւ սահմանամերձ գյուղում խաղն անցկացնելու պատրաստակամության համար:

Անդրադառնալով  Տավուշի թիմում հոգեւորականների եւ իր ներկայությանը՝ Բագրատ Սրբազանը նկատեց. «Մեզ համար այս հանդիպումը ֆուտբոլային խաղից ավելի է. այն մեր ժողովրդին ուղղված քաջալերանք է»:

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին