Հունիս 18, 2025
145 դիտում

Կիվուի գլխավորությամբ առաջին խաղում «Ինտեր»-ը ոչ-ոքի է գրանցել


Լուսանկարը` Inter


Աշխարհի ակումբային առաջնությունում երեկ «Ինտեր»-ն անցկացրել է առաջին հանդիպումը։

Կրիստիան Կիվուի համար եւս այս դիմակայությունը եղել է առաջինը։ «Ինտեր»-ը մրցել է մեքսիկական «Մոնտերեյ»-ի դեմ ու գրանցել 1։1 հաշիվ։ Իտալացիների միակ գնդակը Լաուտարո Մարտինեսի հաշվին է։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը, ապա փոխարինվել։

Հաջորդ հանդիպումը միալանյան թիմն անցկացնելու է հունիսի 21-ին, իսկ մրցակիցը ճապոնական «Ուրավա Ռեդս»-ն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին