Նիոնում տեղի է ունեցել Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունն ու հայկական ակումբներն իմացել են իրենց մրցակիցներին:
«Ուրարտու»-ին բաժին է ընկել բելառուսական «Նեման»-ը, իսկ «Փյունիկ»-ը մրցելու է «Տրե Ֆյորի»-ի (Սան Մարինո) դեմ:
Առաջին խաղերը կայանալու են հուլիսի 10-ին, իսկ պատասխանները՝ մեկ շաբաթ անց:
Ավելի վաղ որոշվել է Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ի մրցակիցը։ Այն «Բուդուչնոստ Պոդգորիցա»-ն է (Մոնտենեգրո)։
Առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 8-9-ին, իսկ պատասխանները՝ 15-16-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: