«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը եւ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Նա ակումբին էր միացել 2022 թվականի ամռանը։ «Ուրարտու»-ն Գունկոյի գլխավորությամբ 119 հանդիպում է անցկացրել եւ 66 հաղթանակ տոնել։ 2022/23 մրցաշրջանում թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Դմիտրի Վիկտորովիչին անցած ամբողջ ճանապարհի, անմնացորդ նվիրումի եւ պրոֆեսիոնալիզմի համար։ Դմիտրի Գունկոն ոչ միայն մարզիչ էր, այլ նաեւ ուժեղ առաջնորդ, որը ձեւավորեց հաղթող թիմ ու փոխանցեց հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Մաղթում ենք նրան նոր հաջողություններ եւ նվաճումներ հետագա գործունեության մեջ»,- նշված է «Ուրարտու»-ի հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: