Դեկտեմբեր 22, 2024
exclusive
50412 դիտում

Առաջին քայլեր. Ջրագնդակ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Անչափ հետաքրքիր, աշխույժ, մարդամոտ, անընդհատ ընկերների մասին պատմող ու նրանց հետ հաջողությունները կիսող… մարզումների ընթացքում ու հետո ահա այսպիսի տպավորություն ստացանք մեր պատանի ջրագնդորդների մասին:

Ջրագնդակն, իսկապես, ամենագեղեցիկ ու տպավորիչ մարզաձեւերից է: Չնայած Հայաստանն աշխարհի մակարդակով մեծ մրցակցություն չի ծավալում, բայց մեր երկրում տարբեր մասնագետներ իրենց շուրջն են համախմբել մի շարք պատանիների, ու միասին աշխատում են ջրագնդակը մեր երկրում զարգացնելու համար:

Mediamax Sport-ի «Առաջին քայլեր» շարքում այս անգամ անդրադարձել ենք ջրագնդակին: Եղել ենք Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի Օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում:

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը նշում է, որ լողալ սովորելուց հետո աստիճանաբար անցնում են վարժություններին, գնդակի հետ աշխատանքին ու հետո բուն խաղին:

«Արդեն 4 տարի է մենք մարզվում ենք Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում: Սկզբից մեզ մեկ լողուղի էին հատկացնում, բայց տնօրինությունը տեսավ, որ մեծ աշխատանք է տարվում, ու հիմա արդեն ամբողջ լողավազանը տրամադրում են: Բացի զուտ մարզումներից հատուկ խաղային օրեր ունենք նշանակած: Այսօր միայն ինձ մոտ արդեն 120 երեխա կա մարզվող, բայց այլ ակումբներ էլ կան»,- ասաց Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա խոսքով, երեխաներն իսկական ընտանիքի են նման, մեծերը փոքրերին միշտ օգնում են, լողավազանից դուրս էլ են ընկերներ.  «Թիմային մարզաձեւերը երեխաներին ողջ կյանքի համար են ընկերներ տալիս: Այդպիսին է նաեւ ջրագնդակը, որի շնորհիվ մարզիկները լավ ընկերներ են դարձել»:

Այս խոսքերն ապացուցելու եկան իրենք՝ երեխաները: Էմիլը, Հենրիկը, Հայկը, Դավիթը եւ Սամվելը նախ հաճախել են լողի, ապա որոշել մարզվել ջրագնդակով:

Տղաները նշում են, որ մարզաձեւի փոփոխությունը կապված է եղել նրանով, որ  ջրագնդակն ակտիվ, թիմային ու պայքարող ձեւ է:

«Այստեղ միանգամից ընկերացանք բոլորի հետ, վերջապես գտանք մեր մարզաձեւը, առաջին իսկ մարզումից հասկացանք դա: Հույս ունենք, որ մեր թիմով ու ընկերներով կկարողանանք հաղթանակներ տանել: Միշտ թիմի հետ պետք է լինել, առանձին-առանձին ոչ մի հաջողության չենք հասնի: Շատ ենք ցանկանում, որ ջրագնդակը զարգանա Հայաստանում, մեր ընկերներին խորհուրդ ենք տալիս գալ մարզվելու, ուրախանում ենք, որ հաճախողների թիվն ավելանում է: Ջրագնդակը մեզ տալիս է ընկերություն, վստահություն, հավատարմություն ու հավասարություն»,- ահա այսպիսին էին տղաների պատասխանները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջրագնդակի մարզիչ Վիգեն Գեւորգյանն ասում է, որ ջրագնդակը շատ բարդ, ուժային պայքարով լի մարզաձեւ է, որին տիրապետելու համար բացի լավ լողալ իմանալուց պետք է ֆիզիկապես շատ ուժեղ լինել:

«Ջրագնդակը ռեքբիի ու բասկետբոլի խառնուրդ է հիշեցնում: Ակտիվ երեխաներն այն ավելի են սիրում, քան լողը, որն ավելի մելանխոլիկ է: Ջրագնդակն ակտիվ է, թիմային, ազարտ է տալիս: Թմբլիկ երեխաները, ովքեր լողում հաստատ չեն կարող հաջողություններ գրանցել, գալիս են ջրագնդակի, որտեղ այդպիսի կառուցվածքը, ուժը պետք է գալիս: Լողում ես, պայքարում, խաղում, մրցակիդ հսկում, թիմակցիդ հետ համագործակցում: Ջրագնդակն օգնում է դիմացկուն, ուշադիր եւ ուժեղ լինել»,- նշեց Գեւորգյանը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան   

Կարող եք կարդալ նաեւ բռնցքամարտի, մարմնամարզության ու լողի մասին պատմող նյութերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին