Հոկտեմբեր 13, 2024
exclusive
45427 դիտում

Առաջին քայլեր. Գեղասահք


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի ամիս է Երեւանն ունի գեղասահքի մարզադպրոց: Իրինա Ռոդնինայի անվան դպրոցում ամեն օր եռուզեռ է. փոքրիկ երեխաները շտապում են հագնել չմուշկներն ու մտնել սահադաշտ:

Mediamax Sport«Առաջին քայլեր» շարքում այս անգամ ներկայացնում է փոքրիկ գեղասահորդներին:

Թեթեւ սառնությունը ոչ միայն չի խանգարում, այլ ավելի է կոփում ու առողջ դարձնում այն փոքրիկներին, ովքեր որոշել են զբաղվել գեղասահքով:

Նրանցից է 4 տարեկան Մարիան, որը չի հիշում, թե երբվանից է գալիս դպրոց, սակայն արդեն կարողանում է քայլել սառույցի վրա ու մեզ ցույց է տալիս, թե ինչպես է ճիշտ ընկնում ու բարձրանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մայրիկս նստում է վերեւում ու պուճուրի հետ նայում, թե ես ինչ եմ անում»,- պատմում է նա: Մեր այն հարցին, թե «պուճուրը քույրի՞կդ է» պատասխանում է. «հա, ուղղակի ինքը տղա է, անունն էլ` Դավիթ: Շատ եմ սիրում այստեղը, անընդհատ քայլում եմ, որ թաթիկներս չմրսեն: Հենց մեծանամ ուրիշ սահադաշտ եմ գնալու, որ փայլփլուն շորիկ հագնեմ ու մրցեմ բոլորի հետ»:

Նարեն (5 տարեկան) ու Վիկտորիան (4 տարեկան) քույրիկներ են: Մայրիկի հետ են եկել մարզվելու ու անընդհատ փորձում են իրար մոտ լինել:

«Միշտ սահում եմ քույրիկիս հետ, ես իրան օգնում եմ ու չեմ վախենում սառույցի վրա ընկնել»,- պատմում է Վիկտորիան, որին ուշադիր հետեւող Նարեն հավելում է.

«Մանկապարտեզից ենք գալիս այստեղ: Սկզբից ես էի գալիս, հետո մայրիկը Վիկային հարցրեց՝ կուզի՞ ինքն էլ գալ, ու սկսեցինք հաճախել իրար հետ»:

Մարզիչ Էլեն Համբարձումյանը բոլոր փոքրիկներին սովորեցնում է, թե ինչպես պետք է աստիճանաբար տիրապետել գեղասահքի հմտություններին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«4,5-5 տարեկանից արդեն կատարում ենք ընդունելություն, փոքրերը շատ շուտ են ընտելանում, մեծերին սովորեցնեն ավելի դժվար է, քանի որ նրանց մոտ սառույցին ընկնելու վախ կա: Սակայն գեղասահքը անհատական մարզաձեւ է ու երեխայից է կախված, թե ինչքան արագ հաջողություններ կարձանագրի»,- բացատրում է Համբարձումյանը:

Մարզիչները նախ փոքրիկներին սովորոցնում են չմուշկները ճիշտ կապել, հակառակ դեպքում մեծ կլինի ընկնելու հավանականությունը. «Արդեն սառույցի վրա աշխատելիս բալիկներին բացատրում ենք ճիշտ կանգնելն ու շատ կարեւոր մի բան՝ ճիշտ ընկնելն ու բարձրանալը»:

Սառույցի վրա երեխաները շաբաթական 3 օր են աշխատում, նրանք ունեն նաեւ խորեոգրաֆիայի եւ ֆիզիկական պատրաստվածության մարզումներ:

Մարզադպրոցում արդեն 2 անգամ ընդունելություն է եղել, ու մեծ թվով համալրում է կատարվել: Հիմա արդեն այս գեղեցիկ մարզաձեւի հմտություններին Ռոդնինայի անվան դպրոցում սովորում է ավելի քան 100 երեխա: Մարզումներն անվճար են, բայց պարտադիր է ունենալ սեփական չմուշկները:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին