Դեկտեմբեր 22, 2024
exclusive
48318 դիտում

Առաջին քայլեր. Ֆուտբոլ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բակերում բոլոր երեխաներն էլ խաղում են ֆուտբոլ, հագնում են սիրելի ֆուտբոլիստի մարզաշապիկն ու պատկերացնում իրենց նրանց դերում:

Բազմաթիվ երեխաներ սակայն չեն բավարարվում միայն բակային խաղերով ու փոքր հասակից ստիպում են ծնողներին իրենց տանել ֆուտբոլի խմբակ:

Mediamax Sport-ն անչափ ուրախ ու հետաքրքիր օր է անցկացրել «Փյունիկ» ակումբի դպրոցում, ու «Առաջին քայլեր» նախագծում ներկայացնում է «Փյունիկ-1 2005»-ի երեխաներին:

Մարզիչ Աղվան Այվազյանի հետ դեպի մեզ են գալիս մի խումբ ուրախ, պայծառ ու ակտիվ երեխաներ: Բարեւելուց հետո մտնում են խաղադաշտ ու սկսում ոգեւորված կատարել մարզչի բոլոր հրահանգները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզումներ, տարբեր վարժություններ, նոր հնարքներ… ամեն ինչ նրանք կատարում էին մեծ ուրախությամբ, սակայն անընդհատ նույն բանն էին հարցնում մարզչին.  «չենք խաղալո՞ւ»:

«Բա հիմա ի՞նչ ենք անում,- ասում է մարզիչն ու խոսում մեզ հետ,- գիտեք չէ՞, գալիս են մարզման ու երազում միայն մեծ ֆուտբոլ խաղալու մասին, ամեն մի խաղ նրանց համար Աշխարհի առաջնություն է: Այսքան մարզվելուց հետո գնում են տուն ու իջնում բակ էլի ֆուտբոլ խաղալու»:

Մեկ ժամ մարզվելուց հետո (իհարկե, վերջում նաեւ մեծ ֆուտբոլ խաղացին) ապագա ֆուտբոլիստները հավաքվեցին, ու սկսեցինք զրուցել:

Հրայրը 10 տարեկան է: 5 տարեկանում հայրիկի հետ եկել է մարզումների ու որոշել, որ ֆուտբոլիստ է դառնալու. «Մեր ընտանիքը շատ է սիրում ֆուտբոլ, ես էլ ուզեցի անպայման խաղալ: Այսօրվա մեր թիմից Արմանի ու Անդրեի հետ սկզբում մեծերի հետ էիք մարզվում, ապա մեր թիմը ձեւավորվեց, ու սկսեցինք իսկական մարզումները»,- խոստովանեց Հրայրը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապա զրույցին միացան մյուս տղաները՝ Միքայելը, Ալենը, Էդգարը, թիմի ավագ Ռաֆայելը, Դավիթը, դարպասապահներ Հունան ու Հովհաննեսը: Տղաները բոլորն էլ 2005 թվականին են ծնվել, նրանցից շատերի հայրիկները նույնպես ֆուտբոլ են պարապել ու այս կամ այն կերպ կապ ունեն այս մարզաձեւի հետ:

Իսկական դաշտում խաղալը երեխաներին մեծ մոտիվացիա է տալիս, իսկ երազում են մի բանի մասին՝ լավ մարդ ու իսկական մեծ ֆուտբոլիստ դառնալ:

Նրանց սիրած ֆուտբոլիստներն էլ տարբեր են՝ Մեսսիից, Ռոնալդուից սկսած մինչեւ Մխիթարյան, Մովսիսյան, Օզբիլիս ու Այվազով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեխաները երկրպագում են Հայաստանի հավաքականին, իհարկե, սիրում են «Բարսելոնա», «Ռեալ», բայց ասում են. «Ամենաուժեղը մեր թիմն է: Մենք Երեւանում Ղազախստանի թիմի հետ էինք խաղում ու 5:0 հաշվով հաղթեցինք, շատ էինք ուրախացել: Հետո Էջմիածին մրցաշարի էինք գնացել ու երրորդ տեղը զբաղեցրել»:

Այս մրցաշրջանում մի երազանք ունեն՝ հաղթել բոլոր մրցակիցներին:

Աղվան Այվազյանն արդեն 5 տարի է աշխատում է որպես մարզիչ: «Փյունիկ-1 2005»-ն առաջին թիմն է, որին մարզում է ամենասկզբից:

«Երեխաների  ֆուտբոլային որակներն աստիճանաբար են ի հայտ գալիս: Նրանց հետ աշխատելը, բնականաբար, հեշտ չէ, սակայն եթե գործդ սիրելով ես անում, ապա այդ դժվարությունները չես նկատում: Ֆուտբոլն էլ այբուբենի նման է. սկզբից սովորում են մասնիկները, ապա նոր՝ տառերը»,- նշեց մարզիչը:

Փոքրիկ ֆուտբոլիստներին մարզիչները խաղացնում են տարբեր դիրքերում (բացառությամբ դարպասապահների), կոնկրետ ամպլուայի ընտրություն կատարվում է ավելի ուշ:

«Մարզիչը պետք է անընդհատ խոսի, բացատրի, հասկանա: Դու պետք է կարողանաս հասնել նրան, որ քեզ վստահեն, քո կայացրած որոշումները հավատ ներշնչեն: Նրանք երեխաներ են ու ճիշտ վարվելու դեպքում են կարողանում բացահայտել իրենց»,- ասաց նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչներն այս տարիքից երեխաներին սովորեցնում են նաեւ աշխատել թիմի համար, նույնիսկ պարապմունքների ժամանակ հատուկ վարժություններ են անում. «Օրինակ՝ պետք է գոլից հետո պարտադիր գրկեն միմյանց, եթե ոչ՝ միավորը տալիս են մրցակցին: Սա նրանց մեջ թիմային ոգի է զարգացնում, ու ավելի միասնական են դառնում»:

Այվազյանը համոզված է, որ այս տղաներից շատերն ապագայում դառնալու են լավ ֆուտբոլիստներ ու համալրելու են Հայաստանի հավաքականի շարքերը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին