Փետրվար 22, 2026
45889 դիտում

Գաբրիել Սարգսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատի եվրոպական միությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով Եվրոպայի շախմատի առաջնությունն առցանց է կազմակերպել:

Մայիսի 16-31-ը 4000 շախմատիստներ պայքարել են լավագույնի կոչման համար:

Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը բրոնզե մեդալակիր է դարձել 2300-ից ավելի վարկանիշ ունեցողների խմբում: Չեմպիոնի կոչումը նվաճել է ռուս Ալեքսեյ Սարանան, արծաթե մեդալն էլ Դավիդ Նավարայինն (Չեխիա) է:

2019-ի դեկտեմբերին Սարգսյանն Էստոնիայում հռչակվել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն:

Լեւոն Վաթյան

Մեր ընտրանին