Այսօր Մոսկվայում մեկնարկելու է Աերոֆլոտ օփեն շախմատի միջազգային մրցաշարը։
Երեկոյան կայացել են բացման արարողությունն ու վիճակահանությունը: Հայաստանը գլխավոր մրցաշարում ունենալու է երեք ներկայացուցիչ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն առաջին տուրում ուժերը չափելու է Վիտալի Սիվուկի (Ուկրաինա) հետ: Հայկ Մարտիրոսյանը հանդիպելու է Կաիդո Կուլաոցին (Էստոնիա), իսկ Շանթ Սարգսյանի մրցակիցը Եվգենի Կարդաշեվսկին (Ռուսաստան) է:
Հայաստանը շախմատիստներ է ունենալու նաեւ B մրցաշարում: Փառատոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 120 հազար եվրո:




















