Փետրվար 22, 2026
5844 դիտում

Tata Steel India-ն այս անգամ եւս ուժեղ կազմ է հավաքել


Լուսանկարը` Grand Chess Tour


Նոյեմբերի 22-ին Կալկաթայում մեկնարկելու է Grand Chess Tour-ի հերթական փուլը՝ Tata Steel India-ն:

Այստեղ մասնակիցները պայքարելու են արագ ու կայծակնային շախմատում: Բավական ուժեղ կազմ հավաքած մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է Լեւոն Արոնյանը:

Նրա մրցակիցները կլինեն նախորդ տարվա հաղթողներ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) ու Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), ինչպես նաեւ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յան Նեպոմնյաչնին (Ռուսաստան), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Վիդիթ Գուրյատին եւ Պենտալա Հարիկրիշնան (երկուսն էլ Հնդկաստան):

Նոյեմբերի 22-24-ը կայանալու է արագ շախմատի մրցաշարը, իսկ 25-26-՝ կայծակնային: Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար:

Մեր ընտրանին