Փետրվար 22, 2026
5892 դիտում

Grand Chess Tour-ում Լեւոն Արոնյանը նահանջել է 5-րդ հորիզոնական


Լուսանկարը` grandchesstour.org


Բուխարեստում ընթացող արագ շախմատի Grand Chess Tour-ում կայացել են 6 տուրի պարտիաները:

Մեկնարկային օրվա հաջողությունից հետո Լեւոն Արոնյանը միավորներ է կորցրել: Նա 2 ոչ-ոքի է գրանցել ու 1 պարտություն կրել:

Հայ գրոսմայստերը զիջել է Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) ու կեսական միավոր վաստակել Վլադիսլավ Արտեմիեւի (Ռուսաստան) ու Շահրիար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ պարտիաներում:

Արոնյանը վաստակել է 6 միավոր ու նահանջել 5-րդ հորզիոնական: Առաջատարը 9 միավորով ուկրաինացի Անտոն Կորոբովն է:

Մեր ընտրանին