6132 դիտում

Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել Բուխարեստի Grand Chess Tour-ում


Լուսանկարը` grandchesstour.org


Լեւոն Արոնյանը Բուխարեստում ընթացող արագ ու կայծակնային Grand Chess Tour-ի 6-րդ փուլի առաջատարներից է:

Առաջինը շախմատիստներն անցկացրել են արագ շախմատի պարտիաներ: 1 դիմակայությունում Արոնյանն ուժեղ է եղել Ֆաբիանո Կարուանայից (ԱՄՆ), ապա ոչ-ոքիներ է գրանցել Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) ու Լե Քուանգ Լիեմի (Վիետնամ) հետ:

 

Արոնյանն իր ակտիվում ունի 4 միավոր ու 2-րդն է, նա զիջում է միայն 5 միավոր վաստակած Անիշ Գիրիին (Հոլանդիա):

 

4-6-րդ պարտիաներում Արոնյանը հանդիպելու է Վլադիսլավ Արտեմիեւին (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) ու Շահրիար Մամեդյարովին (Ադրբեջան):

Մեր ընտրանին