Դեկտեմբեր 24, 2024
5725 դիտում

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը վերադարձել է լավագույն տասնյակ


Լուսանկարը` Stavanger


Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը:

Լեւոն Արոնյանը, որն այս օրերին հանդես է գալիս Եվրոպայի թիմային առաջնությունում, բարելավել է դիրքերը: Հայ շախմատիստը 2767 անհատական վարկանիշով բարձրացել է 8-րդ հորիզոնական:

Հայաստանի հավաքականից լավագույնների թվում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) եւ Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):

Աղյսուակը, ինչպես միշտ, վստահ գլխավորում է Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2870:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին