Նոյեմբեր 26, 2024
3577 դիտում

Մեն կղզում շախմատիստները կպայքարեն Հավակնորդների ուղեգրի համար


Լուսանկարը` norwaychess.no


Վաղվանից Մեն կղզում մեկնարկելու է FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը, որը շատ ուժեղ կազմ է հավաքել՝ Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Ուեսլի Սո, Վիշվանաթան Անանդ, Լեւոն Արոնյան:

Դասակարգման աղյուսակի գրեթե բոլոր շախմատիստները 11 տուր պայքարելու են լավագույնի կոչումը նվաճելու համար:

Մրցաշարն էլ ավելի է կարեւորվում, քանի որ խաղարկվելու է Հավակնորդների մրցաշարին մասնակցելու մեկ ուղեգիր: Այն բաժին կհասնի առաջին տեղը գրաված շախմատիստին:

Բացի Լեւոն Արոնյանից Հայաստանը ներկայացնելու են Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Մովսիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին