Սեպտեմբեր 16, 2025
83 դիտում

Հարությունյան. Հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Երեկ Արսեն Հարությունյանը Զագրեբում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում քառակի բրոնզե մեդալակիր դարձավ:

Նա 6:4 հաշվով ուժեղ էր մեքսիկացի Ռոման Բրավո Յանգից ու Հայաստանի ընտրանու միակ մեդալն ապահովեց:

Ըմբիշը սոցկայքերում կիսվել է իր տպավորություններով եւ ամփոփել մրցաշարը. «Անցած օրերը լեցուն էին դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է, հիմա դրանք արդեն անցյալում են: Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզե մեդալ, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջեւում է։ Հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարեւոր մասն են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին