Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 3-րդ խաղում հյուրընկալվելու է Հունգարիային:
Հանդիպումը կայանալու է Բուդապեշտի «Պուշկաշ արենա» մարզադաշտում։
Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով՝ հայ երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Այն երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հանդիպմանը, պետք է իրենց տվյալները լրացնեն այստեղ: Հայտերը ստանալուց հետո ՀՖՖ-ն յուրաքանչյուրին կտեղեկացնի տոմսերի վաճառքի մանրամասների վերաբերյալ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է: Տոմսերն արժեն 18-30 եվրո, հայտնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարի մեկնարկում զիջել է Պորտուգալիային, ապա հաղթել Իռլանդիային: Թիմը 3 միավորով F խմբում 2-րդն է, առաջատար Պորտուգալիան ունի 6, իսկ Իռլանդիան եւ Հունգարիան՝ 1-ական միավոր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: