Սեպտեմբեր 16, 2025
31 դիտում

Կայացել է պարալողի Հայաստանի առաջնությունը


Լուսանկարը` Մարգարիտա Հովակիմյանի անջնական արխիվից


Օլիմպավանում կայացել է պարալողի Հայաստանի առաջնությունը։

Լողորդները մասնակցել են ազատ ոճի եւ թիկնալողի 50 մ S1-S10 մարզական դասակարգման խմբերում։

Ազատ ոճում Հայաստանի չեմպիոն է դարձել Աննա Սաֆարյանը, թիկնալողում լավագույնը Գարիկ Միքայելյանն էր: 

Ըստ սեռի եւ դասակարգման առանձնացված խմբերի՝ ազատ ոճի կանանց պայքարում լավագույնն են եղել Աննա Սաֆարյանն (S7) ու Մարգարիտա Հովակիմյանը (S8), իսկ տղամարդկանց՝ Գարիկ Միքայելյանը (S5), Ներսես Քարիմյանը (S9) եւ Արծվիկ Լալայանը (S10):

Թիկնալողում էլ հաղթողներն Իռեն Ասմարյանը (S7), Անգելինա Հարությունյանը (S8), Գարիկ Միքայելյանը (S5) եւ Մենուա Հունանյանն (S8) են, հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին