Սեպտեմբեր 16, 2025
97 դիտում

2026-ին ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը կընդունի Բահրեյնը


Լուսանկարը` UWW


Զագրեբում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը զուգահեռ կայանում է նաեւ UWW-ի համաժողովը, որտեղ ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ։

Հայտնի են դարձել այն երկրները, որոնք ընդունելու են տարբեր տարիքայինների առաջնությունները։

2026-ի մեծահասակների Աշխարհի առաջնությունը կայանալու է Մանամայում (Բահրեյն)։ Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունն ապրիլին ընդունելու է Տիրանան (Ալբանիա)։

Զագրեբում ընթացող ԵԱ-ում Հայաստանի ազատ ոճի հավաքականից միակ բրոնզե մեդալը նվաճել է Արսեն Հարությունյանը։ Հունահռոմեականները պայքարի են դուրս գալու սեպտեմբերի 18-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին