Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour-ի արագ ու կայծակնային շախմատի մրցաշարում հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը խոստովանել է, թե որքան երջանիկ է զգում իրեն:
Հայ շախմատիստը հաջող մրցաշար էր անցկացրել ու 22 միավորով միանձնյա գլխավորել աղյուսակը: Նա նշել է, որ չափազանց վստահ էր իր ուժերին, բացի այդ էլ այս քաղաքում կարողանում է միշտ էլ լավ հանդես գալ:
Նա 2017-ին Սենթ Լուիսում կրկին հաղթող էր դարձել, իսկ 2018-ին՝ կիսել 1-3-րդ տեղերը:
Այս հաղթանակով Արոնյանը բացի գումարային պարգեւից նաեւ կարեւոր միավորներ է վաստակել Grand Chess Tour-ի վերջնական աղյուսակում: Այժմ նա 24 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական: Առաջին տեղում Մագնուս Կարլսենն է (38 միավոր), իսկ երկրորդ՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (33,3 միավոր):
Grand Chess Tour-ի հաջորդ փուլը կրկին Սենթ Լուիսում է, մասնակիցներն այսօրվանից կմրցեն դասական շախմատում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: