Սենթ Լուիսում ավարտվել է Grand Chess Tour-ի հերթական փուլը, որտեղ ուժեղագույն շախմատիստները պայքարել են արագ ու կայծակնային շախմատի մրցաշարում:
Այս տարի մի շարք անհաջող ելույթներից հետո իրեն հիանալի է դրսեւորել Լեւոն Արոնյանը: Մրցաշարի մեկնարկից նա ստանձնեց առաջատարի դիրքերը, սակայն ավարտից մեկ օր անց հայտնվեց երկրորդ տեղում:
Վերջին 9 տուրերում նա անցկացրեց վստահ ու հավասարակշռված պարտիաներ եւ, առաջ անցնելով բոլոր մրցակիցներից, 22 միավորով դարձավ հաղթող:
Բացի Grand Chess Tour-ի կարեւոր միավորներից, հայ շախմատիստը վաստակել է նաեւ 37,500 ԱՄՆ դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: