Հունիս 27, 2025
4264 դիտում

ԵԱ-ի 7-րդ տուրը հաջող է դասավորվել հայ շախմատիստուհիների համար


Լուսանկարը` http://tsf.org.tr


Մեկօրյա դադարից հետո Անթալիայում վերսկսել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել Բելա Խոթենաշվիլու (Վրաստան) հետ պարտիան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորները կիսել է մրցակցի հետ:

Դանիելյանն այժմ 5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում՝ առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան) հետ մնալով մեկ միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին