Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Մրցաշարը հավաքել է շատ ուժեղ կազմ, 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ՝ Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: