Հայաստանի կանանց շախմատի հավաքականն Աշխարհի առաջնության երկրորդ տուրում պարտություն է կրել Ռուսաստանից:
Հայ շախմատիստուհիներից կես միավոր վաստակել է միայն Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ են կրել: Հայաստան-Ռուսաստան դիմակայությունն ավարտվել է 0,5:3,5 հաշվով:
Մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի եւ Չինաստանի թիմերը, Հայաստանի ընտրանին վաստակել է 2 միավոր եւ ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Այսօր հայ շախմատիստուհիները մրցելու են Հնդկաստանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: