Աստանայում կայացել է շախմատի Աշխարհի թիմային առաջնության 1-ին տուրը:
Հայաստանի կանանց ընտրանին 4:0 հաշվով ուժեղ է եղել Եգիպտոսից ու մրցաշարի առաջատարն է: Հաղթանակներ են գրանցել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Հայ շախմատիստուհիները մրցակիցներից առաջ են լրացուցիչ ցուցանիշներով:
2-րդ տեղում ընթանում է Չինաստանը, որը 3,5:0,5 հաշվով ուժեղ է եղել Հունգարիայից: 3-րդը 3:1 հաշվով Ղազախստանի նկատմամբ առավելության հասած ռուսներն են:
Հնդկաստան-Վրաստան եւ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպումներն ավարտվել են 2:2 հաշվով:
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Ռուսաստանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: