Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը կարծում է, որ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը «շատ տաղանդավոր է եւ աշխարհի չեմպիոն դառնալու իրական թեկնածու է»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վլադիմիր Կրամնիկն ասել այս մասին ռադիո «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ Լեւոն Արոնյանը մեծ աջակցություն ունի Հայաստանում:
«ՀՀ նախագահը, ով միաժամանակ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, միշտ ներկա է մրցաշարներին եւ Լեւոնի լավ բարեկամն է. նրանք անմիջական կապի մեջ են, նախագահը միշտ թե ֆինանսապես, թե բարոյապես աջակցել է նրան, Լեւոնը բացարձակ քարտ բլանշ ունի», - ասել է Կրամնիկը:
Ռուսաստանցի գրոսմայստերն ասել է, որ ինքն ու Լեւոն Արոնյանը ընկերներ են:
«Ներկայումս գրոսմայստերների լավագույն տասնյակի միջեւ հիմնականում անձնական լավ հարաբերություններ են: Սա խաղ է, եւ պետք չէ մոռանալ, որ բոլոր հավանություններով հանդերձ, սա պարզապես խաղ է: Ինձ միշտ հաջողվել է տարանջատել խաղն ու անձնական հարաբերությունները: Նույն Անանդի հետ, ով հաղթեց ինձ, մենք լավ բարեկամական հարաբերությունների մեջ ենք: Մենք Լեւոնի հետ էլ ենք բարեկամներ», - ասել է Կրամնիկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: