Մայիս 04, 2024
3839 դիտում

Փաշիկյանի` 10 տարի անց, իսկ Գեւորգյանի` 3-րդ չեմպիոնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշվել են Հայաստանի շախմատի առաջնությունների բոլոր մեդալակիրները:

Չեմպիոնների անունները հայտնի էին դարձել ավարտից դեռ մեկ տուր առաջ: Հաղթողներ էին հռչակվել Արման Փաշիկյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք 9 տուրերում վաստակել են 6,5 ու 7 միավորներ:

Փաշիկյանը կրկնել է 10 տարվա հաջողությունը, Գեւորգյանի համար սա 3-րդ չեմպիոնությունն էր, նա հաղթել էր նաեւ 2016 ու 2017 թվականներին:

Հայկ Մարտիրոսյանը 5,5 միավորով 2-րդն է, եռյակն էլ եզրափակել է Սամվել Տեր-Սահակյանը 5 միավորով:

Կանանց առաջնությունում 5,5-ական միավորով մեդալակիրներ են դարձել Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:

Տղամարդկանց առաջնության մրցանակային ֆոնդը 5 մլն էր, կանանցը՝ 1 մլն 100 հազ. դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին