Հունիս 27, 2025
7993 դիտում

Պետրոսյանն Իսպանիայի մրցաշարում ոչ-ոքի է խաղացել ու առաջատարներից է


Լուսանկարը` FIDE


Մանուել Պետրոսյանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերն Իսպանիայում ընթացող Սիտջես խոշոր միջազգային մրցաշարում: Արդեն կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Պետրոսյանը 7-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել իսպանացի Ալվար Ալոնսոյի հետ: Նա վաստակել է 6 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն է:

Առաջին ու 2-րդ տեղերում կրկին 6-ական միավորով Կրիշնան Սասիկիրանն (Հնդկաստան) ու Ալոնսոն են:

8-րդ տուրում Պետրոսյանի մրցակիցն է լինելու Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):

Մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարում են 41 երկրների 183 շախմատիստներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին