Փետրվար 23, 2026
5665 դիտում

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձրացել է 5-րդ հորիզոնական


Լուսանկարը` Grand Chess Tour


Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույն 100 շախմատիստների վարկանշային աղյուսակը:

Լեւոն Արոնյանը կրկին բարելավել է դիրքերն ու այժմ 2780 միավորով 5-րդ հորիզոնականում է: Աղյուսակի առաջատարն Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որն իր ակտիվում ունի 2839 միավոր:

Լավագույնների թվում տեղ են գտել եւս 2 հայ գրոսմայստերներ: Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 85-րդը:

Մեր ընտրանին