Ապրիլ 25, 2024
8507 դիտում

Արոնյանը Լյովենի արագ շախմատի մրցաշարում գրավել է 2-րդ տեղը


Լուսանկարը` Grand Chess Tour


Լյովենում ավարտվել է Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարը:

Վերջին երեք տուրում Լեւոն Արոնյանը պարտվել է Սերգեյ Կարյակինից, հաղթել Ֆաբիանո Կարուանային եւ ոչ-ոքի խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Վաստակելով 11 միավոր՝ հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր է հավաքել նաեւ Վաշյե-Լագրավը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա 3-րդն է: Արագ շախմատի մրցաշարի հաղթող 14 միավորով դարձել է Ուեսլի Սոն:

Այսօրվանից մեկնարելու են կայծակնային շախմատի մրցաշարի պարտիաները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին