Ալեքսանդր Գրիշչուկի հետ հավակնորդների մրցաշարում ոչ-ոքի խաղալուց հետո Լեւոն Արոնյանը վաստակած 2,5 միավորով կիսում է 4-6-րդ տեղերը: Առաջատարը 3,5 միավորով Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) է:
Մրցաշարի 5-րդ տուրում սպիտակներով խաղացող Արոնյանն ունեցել է առավելություն, սակայն չի կարողացել այն օգտագործել ու վաստակել է ընդամենը կես միավոր:
«Այսպիսի մրցաշարում նման լավ հնարավորությունը ձեռքից բաց թողնելն անընդունելի է»,-պարտիայից հետո խոստովանել է հայ շախմատիստը:
Այսօր Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպելու է Ուեսլի Սոյին (ԱՄՆ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: