Սենթ-Լուիսում ընթացող Սինքֆիլդի գավաթի 2-րդ տուրն անհաջող է դասավորվել Լեւոն Արոնյանի համար:
Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել Ֆաբիանո Կարուանայից (ԱՄՆ): Այժմ Արոնյանը մեկ միավորով նահանջել է 4-րդ հորիզոնական:
1,5-ական միավոր ունեն Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) եւ Կարուանան:
3-րդ տուրում Արոնյանն ուժերն է չափելու Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ:




















