Օգոստոս 02, 2025
4044 դիտում

Լեւոն Արոնյան. Կարլսենը հեշտ չի հանձնվելու


Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻԴԵ-ի վարկածով 5-րդ համար Լեւոն Արոնյանը կարծում է, որ Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

«Կարլսենը մի քանի պարտիայում կարող էր հաղթող դուրս գալ, բայց ոչ-ոքի հաշիվներ գրանցվեցին: Արդյունքում 8-րդ տուրում պարտվեց, ու Կարյակինն այժմ հաղթում է 4,5:3,5 հաշվով: Բայց Մագնուսը  հայտնի է նրանով, որ կարողանում է վերականգնել իր ուժերն ու պայքարել: Համոզված եմ, որ նա հեշտ չի հանձնվելու»,- այսօր Երեւանում կայացած միջոցառման ժամանակ ասել է Արոնյանը:

Նա նշել է, որ այժմ Կարյակինի շանսերն ավելի բարձր են, բայց պայքարը դեռ առջեւում է. «Ես երկուսին էլ լավ գիտեմ, դժվար է ինչ-որ բան կանխատեսելը, չենք իմանա, թե ինչպես կավարտվի ամեն ինչ»:

Մագնուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին չեմպիոնական մրցամարտի 9-րդ տուրը կայանալու է այսօր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին