Մարիա Գեւորգյանը Հայաստանի շախմատի կանանց առաջնության ավարտից մեկ տուր առաջ արդեն ապահովել է չեմպիոնությունը:
Շախմատիստուհին 8-րդ տուրում ոչ- ոքի է խաղացել Աննա Հայրապետյանի հետ ու անհասանելի դարձել մրցակիցների համար: Նա 7 անընդմեջ հաղթանակ էր տոնել մինչ այդ ու այժմ իր ակտիվում ունի 7,5 միավոր:
2-րդ տեղում ընթանում է նախորդ տարվա հաղթող Սուսաննա Գաբոյանը, իսկ եռյակը եզրափակում է Հայրապետյանը: Երկու շախմատիստուհիներն էլ վաստակել են 6-ական միավոր: Այսօր կայանալու է վերջին տուրը:
Տղամարդկանց առաջնությունում թեժ պայքարը շարունակվում է: Երեկ կայացել է 7-րդ տուրը: Առաջատարը դեռ Զավեն Անդրիասյանն է, որը ոչ-ոքի է խաղացել Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Անդրիասյանն ունի 6 միավոր ու 0,5 միավոր է գերազանցում Արման Փաշիկյանին ու Հովհաննիսյանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: