Փետրվար 21, 2026
6736 դիտում

Անուշ Գրիգորյանն այսօր մեկնարկում է բռնցքամարտի ԱԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ ռուսական Ուլան-Ուդե քաղաքում տրվել է կանանց բռնցքամարտի Աշխարհի առաջնության մեկնարկը:

Մրցաշարում իրենց ուժերն են չափելու 57 երկրի 224 մարզուհիներ: Հայաստանն ունի 3 մասնակից:

Այսօր ռինգ է դուրս գալու Մ-22 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Նա մինչեւ 51 կգ քաշային կարգում մրցելու է Հեվն Գարսիայի (ԱՄՆ) հետ:

Մյուս մարզուհիները վաղն են պայքարի մեջ մտնելու: Անահիտ Հարոյանը (54 կգ) մրցելու է Ուրսուլա Գոթլոբի (Գերմանիա) հետ, իսկ Անի Հովսեփյանը (69 կգ)` ամերիկուհի Լանե Ջոնսի:

Մեր ընտրանին