Փետրվար 21, 2026
6217 դիտում

ԱԱ-ում մեդալների համար այսօր կպայքարեն երեք հայ բռնցքամարտիկ


Լուսանկարը` AIBA

Լուսանկարը` AIBA

Լուսանկարը` AIBA

Լուսանկարը` AIBA


Այսօր Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում կայանալու են քառորդ եզրափակչի հանդիպումները:

Պայքարի մեջ են մտնելու Հայաստանի հավաքականի 3 բռնցքամարտիկներ:

Արթուր Հովհաննիսյանն (52 կգ) երեկ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո այսօր մրցելու է ղազախ Սակեն Բիբոսինովի հետ:

Եվրոպայի մյուս չեմպիոն Հովհաննես Բաչկովի (63 կգ) մրցակիցն էլ լինելու է Լեոնել Դե Լոս Սանթոսը (Դոմինիկյան Հանրապետություն): Արման Դարչինյանն (75 կգ) ուժերն է չափելու Տուրսինբայ Կուլախմետի (Ղազախստան) հետ:

Մեր ընտրանին