Փետրվար 21, 2026
6304 դիտում

Հովհաննիսյանն ու Բաչկովն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են


Լուսանկարը` aiba


Եկատերինբուրգում ընթացող Աշխարհի բռնցքամարտի առաջնությունում քիչ առաջ ռինգ են դուրս եկել Եվրոպայի չեմպիոններ Արթուր Հովհաննիսյանը եւ Հովհաննես Բաչկովը:

Հովհաննիսյանը (52 կգ) ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադային, անցկացրել է վստահ մենամարտ եւ հաղթել 5:0 հաշվով:

Բաչկովն (63 կգ) անհամեմատ դիտարժան մենամարտ է անցկացրել: Արագ, դիպուկ ու հուժկու հարվածներ հասցնելով Խոսե Մանուելիին (Կոլումբիա)՝ նա հաղթել է 5:0 հաշվով: Երկու բռնցքամարտիկն էլ անցել են քառրոդ եզրափակիչ:

Այսօր հանդես են գալու նաեւ Հենրիկ Սարգսյանը (91 կգ), որի մրցակիցը կլինի Քլարք Չիվոնը (Անգլիա), եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), որն էլ ուժերը կչափի Մաքսիմ Բաբանինի (Ռուսաստան) հետ:

Մեր ընտրանին