Դեկտեմբեր 27, 2024
5453 դիտում

Դարչինյանը շարունակում է վստահ հանդես գալ Աշխարհի առաջնությունում


Լուսանկարը` AIBA


Եկատերինբուրգում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի 2 ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տարել:

Դարչինյանը մինչեւ 75 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում ուժեղ է եղել սլովակ Անդրեյ Կսեմեսից: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն էլ առավելության է հասել ավստրիացի Ալեքսանդր Մրաովիչի նկատմամբ: Երկուսն էլ հաղթանակ են գրանցել 5:0 հաշվով:

Այսօր քառորդ եզրափակչի ուղեգրի համար են պայքարելու այս տարվա Եվրոպայի չեմպիոնները: Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) հանդիպելու է ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադային, Հովհաննես Բաչկովն (63 կգ) էլ` կոլումբացի Խոսե Մանուելին:

Հայ մարզիկներից հանդես է գալու նաեւ մինչեւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, որի մրցակիցը անգլիացի Կլարկ Չիվոնն է: Հովհաննիսյանն էլ հանդիպելու է Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Բաբանինի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին