Դեկտեմբեր 27, 2024
5501 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանը մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` Մեդիամաքս


Եկատերինբուրգում այսօր ընթանում է բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս 365 մարզիկներ:

Մեկնարկային առաջին օրը Հայաստանի հավաքականից ելույթ է ունեցել մեկ բռնցքամարտիկ: Մինչեւ 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը որակավորման փուլում մրցել է Մարկ Դիքինսոնի (Անգլիա) հետ: Հայ մարզիկն ունեցել է ակնհայտ առավելություն բոլոր ռաունդներում ու հաղթանակի է հասել 5:0 հաշվով:

Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել 8 մարզիկով: Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Էրիկ Պետրոսյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանն (91 կգ) ու Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պայքարի դուրս կգան ավելի ուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին