Փետրվար 21, 2026
5092 դիտում

Բռնցքամարտիկները սկսում են Աշխարհի առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Եկատերինբուրգում կայացել է բռնցքամարտի Աշխարհի առաջնության բացման արարողությունը:

Առաջնությանը մասնակցելու են 78 երկրի 365 մարզիկներ: Նրանից 8-ը ներկայացնում են Հայաստանը: Այսօր որակավորման փուլում պայքարի է դուրս գալու Արման Դարչինյանը: Նա (75 կգ) մրցելու է Մարկ Դիկինսոնի (Անգլիա) հետ:

 

Էրիկ Պետրոսյանի մրցակիցը  մինչեւ 57 կգ քաշային կարգում Ռոբին Բասրանն (Կանադա) է, Կորյուն Աստոյանինը (69 կգ)` Սինխ Նեգին (Հնդկաստան): Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ) հանդիպելու է Հոլանդիան ներկայացնող Արտյոմ Գասպարյանին: 


Թիմի կազմում ելույթ են ունենալու նաեւ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Հենրիկ Սարգսյանն (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մեր ընտրանին