Վլադիկավկազում շարունակվում է պայքարը բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում:
Երեկ Հայաստանի հավաքականի կազմում ռինգ են դուրս եկել 4 բռնցքամարտիկներ ու նրանից 2-ն անցել են քառորդ եզրափակիչ:
Հաջորդ փուլում են Ժորժիկ Մարությանն (56 կգ) ու Վախթանգ Հարությունյանը (75):
Հարությունյանը 4:1 հաշվով ուժեղ է եղել իսպանացի Պաբլո Բերնալից ու հաջորդ փուլում մարտի 13-ին հանդիպելու է Լյուիս Ռիչարդսոնին (Անգլիա):
Մարությանն ուժեղ է եղել ադրբեջանցի Աթլատուն Բաբաեւից (Ադրբեջան): Նա վաղը 1/4 եզրափակչում մրցելու է Բոյան Արսենովի (Բուլղարիա) հետ:




















