Բռնցքամարտի ուսանողական Աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Էլիստայում, 2 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալների համար:
Մինչեւ 56 կգ քաշային կարգում Ժորժիկ Մարությանը կիսաեզրափակչում ուժեղ է եղել ռուս Դամիր Խիկմատուլինից:
Հենրիկ Սարգսյանն (91 կգ) էլ հաղթել է Անդրեյ Զատուսեւչիին (Մոլդովա): Անուշ Գրիգորյանը (51 կգ) կիսաեզրափակչի արգելքը հաղթահարել չի կարողացել ու բրոնզե մեդալակիր է դարձել:
Այսօր եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:




















