Օգոստոս 07, 2025
exclusive
6879 դիտում

Ստրանջայի մրցաշարում հանդես կգա 10 հայ բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Երեւանում անցկացնում է ուսումնամարզական հավաք՝ պատրաստվելով Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին:

«Տարվա առաջին հավաքը Ծաղկաձորում էր, որտեղ հիմնականում ֆիզիկական պատրաստվածության վրա էինք աշխատում: Մեր առաջիկա մրցաշարը լինելու է Բուլղարիայում, որտեղ բոլոր քաշային կարգերում էլ մասնակիցներ ենք ունենալու»,- Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Ստրանջայում ելույթ են ունենալու Գասպար Բաբախանյանը (49 կգ), Դավիթ Ասատրյանը (52 կգ), Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):

Մինչեւ 75 կգ-ում հանդես կգա Արման Դարչինյանը, 80-ում՝ Արսեն Հայրապետյանը, Հենրիկ Սարգսյանը հայտավորված կլինի 91 կգ-ում, իսկ Դավիթ Չալոյանը՝ +91 կգ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին