WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նոյեմբերի 21-ին կայանալիք մենամարտից առաջ ասել է, որ իր մրցակից բրիտանացի Մարտին Մարեյը բավականին լուրջ սպառնալիք է ներկայացնում:
«Իմ կարիերայի այս փուլում ես չեմ ցանկանում թույլ մրցակիցների հանդիպել: Ուզում եմ այնպիսի մենամարտեր անցկացնել, որոնք ինձ կմոտիվացնեն: Այդ պատճառով էլ մենք ընտրել ենք հենց Մարեյին»,- Աբբրահամի խոսքերը մեջբերում է skysports.com-ը:
Մարեյն էլ ավելի վաղ հայտնել էր, որ հաղթանակի դեպքում պարտավոր կլինի Աբրահամի հետ ռեւանշ մենամարտ անցկացնել:
Հայ բռնցքամարտիկն իր գոտու հերթական պաշտպանությունն անցկացնելու է գերմանական Հանովեր քաղաքում: Հանդիպումը կայանալու է Երեւանի ժամանակով ժամը 01:20-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: