Նոյեմբերի 21-ին գերմանական Հանովեր քաղաքում WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտելու է բրիտանացի Մարտին Մարեյի հետ:
Բրիտանացին նշել է, որ Աբրահամի շահերը պաշտպանող Sauerland Event-ն իրենց պայմանագրում նախատեսել է ռեւանշի հնարավորություն, եթե հանկարծ Աբրահամը պարտվի:
«Ես պարտավոր կլինեմ ռեւանշ անցկացնել, ու դա նորմալ է: Բայց Աբրահամից բացի, Sauerland Event-ում եւս 3 բռնցքամարտիկ կա, ում հետ ես կարող եմ մենամարտել»,-ասել է Մարեյը:
Նա խոստովանել է, որ դա իրեն չի անհանգստացնում, քանի որ պատրաստ է մենամարտել անգամ Մայք Թայսոնի հետ: «Ես կենտրոնացած եմ Աբրահամի հետ մենամարտի վրա: Ամենակարեւորն է հաղթել առաջիկա դիմակայությունում, հետո նոր միայն մտածել մյուսների մասին»,- ավելացրել է բրիտանացի բռնցքամարտիկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: