Սեպտեմբեր 22, 2024
exclusive
10587 դիտում

Մինչ ԵԱ հայ բռնցքամարտիկները համատեղ հավաք կունենան Լիտվայում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Լեհաստանում նոյեմբերի 20-ից մեկնարկող Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու 7 մարզիկով:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ որ Ծաղկաձորից վերադարձել են մի քանի օր առաջ եւ մարզումները շարունակում են Երեւանում:

«Մենք համատեղ հավաք ունեցանք ռուսների հետ, աշխատեցինք զույգերով ու անցկացրինք ազատ մենամարտեր: Տղաները լավ վիճակում են գտնվում, ու ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի»,- ասել է Աղամալյանը:

Մինչ ԵԱ թիմը 3-4 թիմերի հետ համատեղ հավաք է ունենալու Լիտվայում, ապա մեկնելու է մրցավայր:

Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Ալեն Դանիելյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56կգ), Սպարտակ Թամարյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյանը (64 կգ), Սոս Քոչարյանը (81 կգ) եւ Դավիթ Չալոյանը (91կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին