Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն հայտնել է, որ թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը հեռացել է ակումբից։
«Շնորհակալ ենք, Օգնյեն։ Միասին ապրել ենք անմոռանալի պահեր, այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ։ Հաջողություն ենք մաղթում հետագա ֆուտբոլային կարիերայում»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Sportklub-ը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի դարպասապահը միանալու է Բելգրադի IMT-ին։ Ակումբը Չանչարեւիչին դիտարկում է որպես առաջին դարպասապահ։
«Հայրենիք վերադառնալու ժամանակը եկավ, ու Չանչարեւիչի ընտրությունը կանգ առավ IMT-ի վրա։ Նա պատմություն կերտեց հայկական ակումբների կազմում, նախ՝ «Ալաշկերտ»-ում, ապա՝ «Նոա»-ում, խաղաց եվրոպական մրցաշարերում ու դարձավ ազգային հավաքականի խաղացող»,-գրված է կայքում։
IMT-ն Սերբիայի Սուպերլիգայում առաջին հատվածն ավարտել է 12-րդ տեղում։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: