Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության հետ երկկողմ համաձայնությամբ լքել է ակումբը:
44-ամյա մասնագետը «Ռեալ»-ը գլխավորել էր այս մրցաշրջանի մեկնարկից առաջ: Կիրակի Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Արքայական ակումբը 2:3 հաշվով զիջել է «Բարսելոնա»-ին:
«Խաբի Ալոնսոն միշտ շարունակելու է սիրված ու հարգված լինել «Ռեալ»-ի երկրպագուների կողմից, որովհետեւ նա ակումբի լեգենդն է ու ներկայացրել է մեր արժեքները: «Ռեալ»-ը միշտ նրա տունն է լինելու: Ակումբը շնորհակալություն է հայտնում Ալոնսոյին ու նրա ողջ թիմին նվիրվածության համար ու հաջողություն է մաղթում կյանքի նոր փուլում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
Մինչ այդ Ալոնսոն մարզել է «Բայեր»-ը, որի հետ Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր է դարձել:
Արքայական ակումբը 45 միավորով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 2-րդն է, իսկ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր ցանկում՝ 7-րդը:
Ակումբի ղեկավարությունը որոշել է թիմի ղեկը հանձնել իր նախկին ֆուտբոլիստներից եւս մեկին՝ Ալվարո Արբելոային:
Նա 2025-ից գլխավորում էր «Ռեալ»-ի 2-րդ թիմը՝ «Կաստիլյա»-ն, իսկ մարզչական կարիերան սկսել է 2020 թվականին ու անցկացրել ակումբի ակադեմիայում:
Արքայական թիմի կազմում նա հանդես է եկել 2009-2016 թթ. ու 238 պաշտոնական հանդիպում անցկացրել: Այդ ընթացքում նա թիմի հետ 8 տիտղոս է նվաճել:





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: