Տեղի է ունեցել FAF-ի ամենամյա ավանդական միջոցառումը, որի ընթացքում ամփոփվել է բուռն ու թեժ ֆուտբոլային 2025 թվականը:
Միջոցառմանը ներկա են եկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ազգային ու երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ, հայկական ու միջազգային ֆան ակումբների անդամներ։
Պարգեւատրվել են տարվա ընթացքում աչքի ընկած շարժման լավագույն ու ամենաակտիվ անդամները, իսկ 17-րդ «FAF համակրանք» մրցանակը իր կարիերայում արդեն երկրորդ անգամ նվաճել է Էդուարդ Սպերցյանը:
Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվել է նաեւ «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» անվանակարգը: Մրցանակին արժանացել է երիտասարդական հավաքականի ու ԲԿՄԱ ֆուտբոլիստ Նարեկ Հովհաննիսյանը։
«Տարվա ամենաֆուտբոլային լրագրող» մրցանակը, որը կրում է հայկական ֆուտբոլի նվիրյալ երջանկահիշատակ Դավիթ Մարտիրոսյանի անունը, ստացել է «Ֆասթ Մեդիայի»-ի լրագրող ու մեկնաբան Արման Աբելյանը։
























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: